Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը չի քննարկում ուրանի արտահանման հարցը․ Իրանի ԱԳՆ

Blog Image

Թեհրանը չի քննարկում հարստացված ուրանի արտահանման հարցը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ընթացիկ կամ նախորդ բանակցությունների որևէ փուլում Իրանի հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր փոխանցելու հարցը չի բարձրացվել, և, ըստ էության, այս տարբերակը Իրանի օրակարգում չէ»։, - ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ Պակիստանը Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​գործընթացում միակ պաշտոնական  միակ միջնորդն է։ «Չնայած այլ երկրներ կապի մեջ են և խորհրդակցություններ են անցկացնում, միջնորդության արդյունավետությունը կախված է կողմերի պարտավորությունների կատարումից», - ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

 

Send