Չինաստանը դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի դեմ հնարավոր «շատ կոշտ միջոցների» մասին հայտարարություններին։
Նա ընդգծել է, որ Պեկինը չի արդարացնում ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը միջազգային հարաբերություններում։
Նինգի խոսքով՝ Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է ինքնիշխանության ու պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։

Русский