Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն փոխզիջում է փնտրում Թրամփի հետ Գրենլանդիայի հարցում. Politico

Blog Image

Եվրոպական Միության երկրները ամեն ջանք գործադրում են Գրենլանդիայի հարցում Թրամփի հետ համաձայնության հասնելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՄ-ն հակված է փոխզիջման, որը թույլ կտա Թրամփին արդյունքը ներկայացնել որպես «քաղաքական հաղթանակ»։

Եվրոպացի առաջնորդները քննարկում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի շրջանակներում Արկտիկայի անվտանգության ամրապնդումը, պաշտպանական ծախսերի ավելացումը և ԱՄՆ-ին Գրենլանդիայի հանքային պաշարների հետ կապված զիջումները։

Բրյուսելը վախենում է, որ ԱՄՆ-ի կողմից ճնշումը՝ նույնիսկ ուժի կիրառման աստիճանի, կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և ամբողջ եվրոպական անվտանգության համակարգի փլուզմանը։

Send