Իրանը կանչել է Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին՝ երկրի միջուկային գործակալության ղեկավարին մուտքի արտոնագիր տրամադրելուց հրաժարվելու պատճառով։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումն Ավստրիային չի ազատում այդ որոշման համար պատասխանատվությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի՝ միջուկային հարցերով փոխնախագահ Մոհամադ Էսլամին չի կարողացել մեկնել Վիեննա՝ մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաժողովին։
ՄԱԿ-ը խնդրել էր ժամանակավորապես կասեցնել Մոհամադ Էսլամիի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ նրան Ավստրիա մուտք գործելու հնարավորություն տալու համար, սակայն ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել սահմանափակումների վերացմանը։

Русский