Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սահմանամերձ շրջանների բնակիչներին 1 մլն դրա՞մ կհատկացվի. ի՞նչ է հայտնի

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգը։ Բերված նախագծերից մեկով առռաջարկվում է աջակցություն տրամադրել սահմանամերձ 13 համայնքների 82 բնակիչներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման2027 թվականի ծրագիրը հաստատելուանհրաժեշտությամբ։

Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնկավայրերի բնակիչներ։

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականիծրագրի իրականացման համար հատկացնել 1 090000.0 հազ. դրամ։

Կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Որոշման նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու էպետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնիմասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

«Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Մարիաննա Արամյան

Send