Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թանկացումներ՝ մանկապարտեզներում. երկարօրյայի համար նախկին 5000-ի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ

Blog Image

Երևանի մանկապարտեզներում սեպտեմբերի 1-ից թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները։

MediaHub-ն ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզներում գների բարձրացում կա. մասնավորապես՝ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար նախկին 1000 դրամի փոխարեն կվճարեն 2000 դրամ։
 
«Չգիտենք՝ ինչո՞ւ են թանկացրել գները։ Իրականում ծնողներիս համար անակնկալ էր, և անկեղծ՝ աշխատավարձերը չեն բարձրացնում, բայց ամեն ինչի գներն են բարձրացնում»,- ահազանգեց ծնողներից մեկը։
 
«Ես, իհարկե, դեմ չեմ, որ դայակների աշխատավարձը բարձրանա, բայց ինձ համար անակնկալ էր, որ մանկապարտեզներում գները բարձրացնում են։ Իրականում բեռ է դառնում ընտանիքի համար, եթե մեկից ավելի երեխա ունես»,- ասաց մեկ այլ ծնող։
 
MediaHub-ը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչո՞ւ են գները բարձրացրել և ո՞րն է պատճառը։
 
«Լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը գոյանում է վճարներից, մինչդեռ ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները, քանի որ մասնակցությունը կամավոր է։ Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,- MediaHub-ին հայտնեցին քաղաքապետարանից։

Մարիաննա Արամյան

Send