Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատերազմը հասել է Լիբանան. կես միլիոն մարդ այս պահին Բեյրութի փողոցներում է ապրում

Blog Image

Պատերազմական իրավիճակի պատճառով Լիբանանի հարավի քրիստոնեական գյուղերը դատարկվում են, իսրայելական հրթիռակոծությունը շարունակվում է։

«Լիբանանում իրավիճակն ավելի սարսափելի է, քան Իրանում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է բեյրութահայ Նազարեթ Բերբերյանը՝ նշելով, որ երկրի հարավային շրջաններում իսրայելական հրթիռակոծությունները չեն դադարում։

Բեյրութահայի խոսքով՝ հազարավոր քրիստոնյաներ կրկին ստիպված եղան լքել իրենց հայրենի օջախները և ապաստան որոնել ավելի ապահով վայրերում, իսկ ապահով վայրեր գրեթե չկան։ Բացի այդ Լիբանանում հացի ու մթերքի գինն աճում է ժամ առ ժամ, ըստ նրա՝ իրենք կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ։

Իսրայելական կողմը հրապարակայնորեն հայտարարել է, որ քրիստոնեական գյուղերի բնակիչները պարտավոր են հեռանալ՝ պատճառաբանելով, թե «Հըզբոլլահի» զինյալները այդ բնակավայրերն օգտագործում են որպես «թաքստոց»։

«Քրիստոնյա ժողովրդով բնակեցված գյուղերը կրկին դատարկվում են՝ լռության և անորոշ սպասման մեջ թողնելով իրենց պատմական տներն ու եկեղեցիները… մինչև մի նոր հանդիպում, մի նոր վերադարձի հույս, կես միլիոն մարդ այս պահին անտուն է մնացել Բեյրութի փողոցներում»,- ցավով ասաց բեյրութահայ Նազարեթ Բերբերյանը։

Մարիաննա Արամյան

Send