Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Հոլիվուդյան հայտնի ռեժիսորը և կինը դանակաhարվել ու uպանվել են տանը. որդին է կասկածյալը

Blog Image

​Ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշել Սինգերը, մահացած են հայտնաբերլ իրենց տանը, եղել են դանակահարության հետքերով, հաղորդել է TMZ-ն։

«Երկու մարմին է հայտնաբերվել արևմտյան Լոս Անջելեսում Ռոբ Ռեյներին և նրա կնոջ՝ Միշելին պատկանող տանը», - նշվել է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մարմինները տարիքով համապատասխանում են 78-ամյա Ռեյներին և նրա 68-ամյա կնոջը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հաստատել է, որ ռեժիսորը և նրա կինը մահացել են։ Իրավապահ մարմինները սպանության հետաքննություն են անցկացնում։

Ոստիկանությունը կարծում է, որ Ռեյներին և Սինգերին սպանել է նրանց որդին` Նիքը, որը վաղուց կախվածության խնդիրներ ունի։ Կասկածյալի դրդապատճառները անհայտ են, դեռևս չի հայտնաբերվել։

Ռեյները հայտնի է որպես «Կողքիս կանգնիր», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին», «Անելիքների ցանկ» ֆիլմերի ռեժիսոր։ Նա նաև խաղացել է գլխավոր հերոսի հոր դերը  «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում և «Castle Rock Entertainment» կինոընկերության հիմնադիրներից մեկն է։

Send