Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ծայրահեղ պահպանողական նախագահի թեկնածու Խոսե Անտոնիո Կաստը։ Կաստը ստացել ձայների 58%-ը, իսկ 51-ամյա կոմունիստ պատգամավոր Ջանեթ Խարան՝ 42%-ը և արդեն ընդունել է իր պարտությունը, գրել են տեղի ԶԼՄ-ները։
Կաստը դեմ է աբորտներին և միասեռ ամուսնություններին։ Նա խոստացել է արտաքսել ավելի քան 300,000 անօրինական ներգաղթյալների, ամրացնել Չիլիի հյուսիսային սահմանը նոր ֆիզիկական պատնեշներով և ընդլայնել զինված ուժերի դերը ներքին անվտանգության մեջ։
Ընտրված նախագահը նաև խոստացել է առաջին 18 ամիսների ընթացքում կրճատել կառավարության ծախսերը 6 միլիարդ դոլարով՝ առանց ազդելու սոցիալական նպաստների վրա։

Русский