Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, ենթադրվում է հիվանդության 336 դեպք։
Կոնգոյի արևելքում Էբոլա տենդի բռնկման մասին հայտնել է Աֆրիկայի առաջատար առողջապահական գործակալությունը։ Այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։
Էբոլա հեմոռագիկ տենդն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին Զաիրի տարածքում։ Համարվում է, որ այն տարածվել է չղջիկներից։ Սա երկրում Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է։

Русский