Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է կարգավորման նոր՝ հինգ կետից բաղկացած ծրագիր

Blog Image

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է կարգավորման նոր՝ հինգ կետից բաղկացած ծրագիր, փոխանցում է իրանական Fars գործակալությունը, այն ներառում է՝

ԱՄՆ-ի կողմից որևէ տեսակի փոխհատուցումների կամ վնասների վճարումների հրաժարում

Իրանից 400 կգ ուրանի դուրսբերում և փոխանցում ԱՄՆ-ին

Իրանում միջուկային օբյեկտներից միայն մեկի գործունեության շարունակություն

Իրանական սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ի ապասառեցումից հրաժարում

Ռազմական գործողությունների դադարեցումը ամբողջությամբ կախված կլինի բանակցությունների ավարտից

Նշվում է, որ նույնիսկ այդ պայմանների կատարման դեպքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը կպահպանվի։

Իր հերթին Իրանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների միայն այն դեպքում, եթե կատարվեն հինգ նախնական պայմաններ, որոնք նպատակ ունեն վերականգնելու վստահությունը։

Send