Երեկ երեկոյան ժամերին Քըրք Քըրքորյան փողոցի հարևանությամբ գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրներից մեկի մոտ մեծաքանակ ոստիկաններ էին կուտակված, որոնք հսկողություն էին իրականացնում նաև դիմացի մայթին և փողոցին հարող բնակելի շենքերի մոտ: Ոստիկաններն այնտեղ էին բերվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի մի քանի մեքենաներով: Իսկ ռեստորանային համալիրներից մեկում բավականին աշխույժ իրարանցում էր. թանկարժեք մեքենաներով, կոստյումներով տղամարդիկ էին ժամանում և մտնում շենք:
MediaHub-ի թղթակցի հարցին, թե ինչ է տեղի ունենում այդտեղ, ոստիկաններն ինչու են հավաքվել այդ հատվածում և ում են հսկում, հսկողություն իրականացնող ոստիկաններն ասացին, որ իրենք էլ տեղյակ չեն, թե ինչու են իրենց բերել այդտեղ: Միայն ոստիկաններից մեկն ասաց, որ չի թույլատրվում լուսանկարել կամ տեսանկարահանում իրականացնել տեղանքում, իրենց խիստ հրահանգ կա: Որոշ տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է ժամաներ ռեստորանային համալիր, ուստի ուժեղացված հսկողություն էր իրականացվում: Բայց այդ տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել:
Այսօր MediaHub-ը փորձեց պարզել, թե երեկ ինչու էր ոստիկանական գվարդիան բերվել Քըրք Քըրքորյան փողոցի մոտ: ՆԳՆ մամուլի ծառայությունից, սակայն, տեղեկացրին, որ իրենք չգիտեն՝ ինչի մասի է խոսքը, և որոշակի ճշտումներից հետո հայտնեցին, որ ոստիկանները պարզապես ծառայություն են իրականացրել և որևէ արտառոց բան չի եղել: Իսկ թե ինչով էր պայմանավորված ռեստորանային համալիրի մոտ աշխուժությունը, մամուլի ծառայությունը տեղյակ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Русский