Պեկինը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների 20 ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Պատժամիջոցներ կիրառելու պատճառը Թայվանին զենք վաճառելն է։
«ԱՄՆ-ն վերջերս հայտարարեց Թայվանին մեծածավալ զենքի վաճառքի մասին, ինչը լրջորեն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեները, կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին ու լրջորեն խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտնել է նախարարությունը։
Դեկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պատերազմի նախարարությունը հաստատել է 11.1 միլիարդ դոլարի զենքի, սարքավորումների և ռազմական ծառայությունների վաճառքը Թայվանի պաշտպանության նախարարությանը։ Առաջարկվող զենքի վաճառքը ներառել է ութ տեսակի զենք, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգեր, հաուբիցներ, հակատանկային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և տարբեր սարքավորումների բաղադրիչներ։

Русский