Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի մերձավոր շրջապատը Ռուսաստանն «Էլ Դորադո» է դիտարկում բիզնեսի համար․ WSJ

Blog Image

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է իրականացվել տնտեսական կապերի վերականգնման միջոցով, հայտնել է «Wall Street Journal»-ը (WSJ)՝ հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմում իր աղբյուրներին։

Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն թույլ կտա ամերիկացի ներդրողներին գումար վաստակել ու կայունացնել Մոսկվայի հարաբերություններն Ուկրաինայի և Եվրոպայի հետ, գրել է թերթը։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆֆը և Թրամփի առաջնորդի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, Ռուսաստանը համարում են բիզնես հնարավորություններով հարուստ երկիր։ Նրանք տնտեսական կապերի վերականգնումը դիտարկում են որպես ամերիկացի ներդրողներին հարստացնելու և Մոսկվայի հարաբերությունները եվրոպական երկրների հետ կայունացնելու հնարավորություն։

Send