Ամերիկացի մարզական լրագրող Ալեքսանդր Քեյ Լին իր կանխատեսումն է ներկայացրել UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի և նորզելանդացի Դեն Հուկերի առաջիկա մենամարտի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 22-ին, Դոհայում (Կատար)՝ Երևանի ժամանակով մոտավորապես 00:40-ին։
MMA Fighting-ի իր սյունակում Քեյ Լին նշել է, որ թեև Ծառուկյանը հաղթանակի հասնելու մի քանի ուղի ունի, սակայն ամենաարդյունավետ մարտավարությունը ըմբշամարտն է։
«Եթե Արմանը կարծում է, որ վարկանիշային աղյուսակում 1-ին տեղը պահպանելու համար բավական է հաղթել «ամենաապահով» եղանակով, ապա նա չպետք է շեղվի ակնհայտ ծրագրից՝ տապալել Հուկերին գետնին վաղ և հաճախ։
Այո, հիմա Հուկերին այդքան էլ հեշտ չէ գերազանցել պայքարում։ Նրան գետնի վրա դոմինացնելու համար անհրաժեշտ է Իսլամ Մախաչևի նման մարտիկ։ Սակայն Ծառուկյանն այդ մակարդակից այնքան էլ հեռու չէ։ Եթե նա որոշի պայքարել, Դենը չի կարողանա կանգնեցնել նրան»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Русский