Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հունվարից «FAST TV»-ն դադարեցնում է գործունեությունը․ խնդիր է առաջացել բասկետբոլի հեռարձակման համար

Blog Image

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի առաջին քարտուղար Արթուր Նազարյանը գրել է․

«Այսօր տեղեկացում ստացա FAST TV-ից, որ հունվարից նրանք դադարեցնում են գործունեությունը և, ցավոք, չեն կարող իրականացնել նոյեմբերի 30-ին նախատեսված Հայաստան–Նորվեգիա EuroBasket նախընտրական խաղի նկարահանումն ու հեռարձակումը։

Սա իսկապես ցավալի լուր է հայկական սպորտի համար։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան արդեն սկսել է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ խաղը հեռարձակի այլ հեռուստաընկերությամբ»։

Send