Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը

Blog Image

36 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը։

Պանետյերը նախկին բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի նախկին նշանածն է եղել։ Նրանք ունեն դուստր, որը բաժանումից հետո մնացել է հոր հետ։

Պանետյերը մարմնավորել է Քլեր Բեննեթին NBC-ի «Հերոսներ» (2006–2010) սուպերհերոսական սերիալում, Քիրբի Ռիդին՝ «Ճիչ» (2011–2023) սարսափ ժանրի սլեշերային ֆրանշիզում, և Ջուլիետ Բարնսին՝ «ABC/CMT»-ի «Նեշվիլ» (2012–2018) մյուզիքլային դրամա սերիալում։ Վերջինս նրան արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգում՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ սերիալում, մինի-սերիալում կամ հեռուստատեսային ֆիլմում։

Send