Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի կայացվել․ Արաղչի

Blog Image

Իրանի արտաքին գործեի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր հաղորդակցման ալիքի ստեղծման մասին։

«Միջնորդները՝ թե՛ Կատարը, թե՛ Պակիստանը, փոխանակվում են հաղորդագրություններով և պահպանում են կապը մեզ հետ, բայց դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է Արաղչին։

Ըստ նախարարի՝ գոյություն ունեցող ալիքները այլևս չեն գործում, և պետք է ստեղծվի նորը։ «Մենք ներկայումս աշխատում ենք ժամանակավոր ալիք ստեղծելու ուղղությամբ, որը հետագայում կարող է վերածվել մշտականի»։

Send