Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլում։ Թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Մասնակցել են նաև Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նիստին մասնակցել է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նախորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, քննարկվել են առաջադեմ զենքի սերիական արտադրության համար անհրաժեշտ նյութերի և հումքի ապահովման հարցերը։ Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որն ինքնուրույն արտադրում է առաջադեմ զենքի սերիական արտադրության և առկա զենքերի արդիականացման համար անհրաժեշտ նյութերն ու հումքը։

Русский