Ալկոհոլային կոնֆետները վնասակար քաղցրավենիք են և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար, զգուշացրել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հոգեբույժ և նարկոլոգ Վիտալի Խոլդինը, գրել է ռուսական «Ռադիո 1»-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը։
Երեխաների համար ընդամենը մի քանի ալկոհոլային կոնֆետ կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։ Մեծահասակների համար հիմնական վտանգը ալկոհոլի և շոկոլադի համադրությունն է, բացատրել է բժիշկը։
«Այս «դուետը» վնասում է ենթաստամոքսային գեղձը և լյարդը։ Արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Այս գործոնը՝ զուգորդված ալկոհոլի թունավոր ազդեցության հետ, կարող է հանգեցնել շաքարախտի զարգացմանը», - ասել է Խոլդինը։
Նման կոնֆետներ ուտելը հատկապես վտանգավոր է խնջույքների ժամանակ, երբ ստամոքս-աղիքային տրակտն արդեն գերծանրաբեռնված է։

Русский