Իրանական լրատվամիջոցները երեկ երեկոյան հաղորդել են Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի մահվան մասին։
Խարազին ծանր վիրավորվել էր մարտի 31-ին Թեհրանում իր տան վրա իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ։ Նույն հարձակման ժամանակ զոհվել էր նաև նրա կինը։ Խարազին ինքը մահացել է ստացած վերքերից 8 օր անց։
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Խարազին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է «երկարատև պատերազմի Միացյալ Նահանգների հետ»։ Նա նաև նշել էր, որ Իրանի միջուկային դոկտրինի փոփոխությունները հնարավոր են երկրի գոյության սպառնալիքի դեպքում։

Русский