Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ

Blog Image

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք այն չի հայտարարել, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Գուցե այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց», - ասել է Սերբիայի նախագահը «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են ուղղակի հակամարտության։ Նմանատիպ դինամիկա է նկատվում նաև այսօր, նշել է նա։

Վուչիչը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց ընդգծել է, որ դեռևս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։

 

Send