Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Իրանական կողմը հայտարարել է, որ երկրում իրավիճակը «կայուն է»։
Զրույցի ընթացքում Արաղչին հույս է հայտնել, որ Չինաստանն ավելի ակտիվ դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման մեջ։
Վան Յին ընդգծել է, որ Չինաստանը դեմ է սեփական կամքն այլ երկրներին պարտադրելուն և դեմ է «ջունգլիների օրենքին» վերադառնալուն։ Պեկինը կարծում է, որ «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան միավորվել, հաղթահարել դժվարությունները, պահպանել ազգային կայունությունն ու պաշտպանել իրենց օրինական իրավունքներն ու շահերը»։
Չինաստանի արտգործնախարարը նաև կոչ է արել բոլոր կողմերին գնահատել խաղաղությունը, զսպվածություն ցուցաբերել ու լուծել տարաձայնությունները երկխոսության միջոցով՝ նշելով Չինաստանի պատրաստակամությունը կառուցողական դեր խաղալ այս գործընթացում։

Русский