Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայhոյել ու ծե ծել են կնոջը․ ի՞նչ իրավական հետևանք կունենա Շենգավիթի թաղապետարանում եղած դեպքը

Blog Image

Երեկ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետարանում հայհոյել և ծեծել են աշխատակիցներից մեկին։

Կնոջ խոսքով` թաղապետարանի աշխատակիցները բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ ինքը պահանջել է իր աշխատավարձը։

Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանը երեկ իր բողոքի ձայնը բարձրացնելու համար Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում՝ ներկայացելով իր խնդիրը։

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են աշխատակցի հետ այդպես վարվել. MediaHub-ը փորձել էր պարզել՝ կապ հաստատելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ, ով փորձեց մեզ վստահեցնել, թե Աիդա Մխիթարյանը սանմաքրման աշխատակից է, ով այդքան էլ «պատշաճ վարք չի դրսևորել»։ 

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, այն ունի նախապատմություն։ Այդ կնոջ մասով մենք բավականին շատ բողոքներ ենք ստացել բնակիչներից, նաև ինքներս ենք արձանագրել էդ բողոքները, նույն իր աշխատանքի վայրում բնակիչների ներկայությամբ ալկոհոլ օգտագործելու հետ կապված։ Նաև եղել է դեպք, երբ երեխա է ծեծել ինքը»,- ասել էր մեր զրուցակիցը։

Գաբրիելյանի խոսքով՝ աշխատակիցը բավականին հաճախ է բացակայել աշխատանքից։
 
«Տեսանյութում էլ երևում է, որ ինքը գալիս է հենց աշխատանքային քննարկման ժամանակ, հայհոյում է, մեր աշխատակիցներից մեկն էլ պատասխան հայհոյում է, հետո մեր աշխատակիցներն առանց ծեծի, իրեն ուղղակի դուրս են հրավիրում, տենց, ոնց որ, երևի, հրմշտոց տեսքով էլի»,- հավելել էր վարչական շրջանի ղեկավարը։ 

Ինչևէ, այսօր տեղեկացանք, որ Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

 

Send