Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ամիրյանը կդառնա՞ Պապ թագավորի փողոց. Երևանում մի շարք փողոցներ կանվանափոխվեն

Blog Image

Այսօր գումարվել է Երևան քաղաքի ավագանու 6-րդ  նստաշրջանի 3-րդ նիստը։

MediaHub-ն ուսումնասիրել է ավագանու նիստի օրակարգը։ Նախագծերից մի քանիսով առաջարկվում է անվանափոխել Երևանի մի շարք փողոցներ։

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտիգրադյան փողոցն (սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց) անվանափոխել Պոդգորիցա անվամբ՝ «Պոդգորիցայի փողոց»:

Կենտրոն վարչական շրջանում Արսեն Ամիրյան փողոցը նախատեսվում է անվանափոխել «Պապ թագավորի փողոց»։
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում մի քանի փողոցներ կկոչվեն հայտնի գործիչների անուններով․ 1-ին փողոցը՝ գրող Կոստան Զարյանի, 2-րդ փողոցը՝ Մխիթար Սեբաստացու, իսկ 9-րդ փողոցը՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի անունով։

Դավթաշեն վարչական շրջանում ևս նախատեսվում են փոփոխություններ․ Դավթաշենի 1-ին փողոցը և դրա նրբանցքները կկոչվեն ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով։ Բացի այդ, Դավթաշենի 9-րդ փողոցը կվերանվանակոչվի «Գրիգոր Խանջյան փողոց», իսկ 4-րդ փողոցը՝ «Հենրիկ Սիրավյան փողոց»։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարապետ Ուլնեցու փողոցից մինչև Էզրաս Հասրաթյան փողոց ձգվող ճանապարհահատվածը նախատեսվում է անվանակոչել վիրաբույժ Համլետ Թամազյանի անունով։
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցը կկոչվի նկարիչ Էդուարդ Աբաջյանի անունով։

Եթե նախագծերն ընդունվեն, ապա փողոցները կանվանափոխվեն։

Մարիաննա Արամյան

Send