Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թուրքիան մտադրություն չունի զորքեր ուղարկել Եմեն․ Ֆիդան

Blog Image

Թուրքիան մտադրություն չունի զորքեր ուղարկել Եմեն՝ մարտական ​​գործողություններին մասնակցելու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Ցանկանում եմ նաև նշել, որ այստեղ երբեմն հնչող էժանագին քաղաքական հռետորաբանությունը չի արտացոլում իրականությունը։ Օրինական ճանաչված կառավարական ուժերը շարունակում են իրենց պայքարը Եմենի ներսում։ Սաուդյան Արաբիան աջակցում է նրանց, սակայն միևնույն ժամանակ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այս խնդիրը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու համար։ Սաուդյան Արաբիան կառուցողական աջակցություն է ցուցաբերում այս հարցում. հենց այդպես էլ դա կոչվում է»,- ասել է Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ պաշտպանական համաձայնագիրը նշանակում է, որ եթե համաձայնագրի կողմերից մեկը ենթարկվում է հարձակման, դուք միջամտում եք՝ նրան պաշտպանելու համար։ «Սա հարձակողական համաձայնագիր չէ։ Թուրքիան մտադրություն չունի իր զորքերն ուղարկել այլ երկիր՝ հարձակում սկսելու նպատակով։ Սա պաշտպանական համաձայնագիր է»,- պարզաբանել է նա։

Send