Հայաստանի մերձեցումը Եվրոպական Միության հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Ըստ Մասլեննիկովի՝ դա նաև բացասաբար կանդրադառնա հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը արագորեն վերածվել է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի։ Դիվանագետն ընդգծել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի ռազմավարական կուրսը, որն ուղղված է Ռուսաստանի հետ առճակատմանը, Հայաստանի՝ դաշինքին անդամակցելու հետաքրքրությունը «չի կարող չմտահոգել»։

Русский