72 երաժիշտ հատուկ չվերթով անվճար հիմունքներով տեղափոխվել են ՀՀ։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այս ամենի մեջ մեծ մասնակցություն ունի Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը։ «Երեխաները Բեյրութում համերգի էին այնտեղ՝ մինչև պատերազամական իրավիճակը, նրանք ևս մի քանի օր պետք է մնային այնտեղ, բայց քանի որ նման իրավիճակ է, երեխանների անվտանգությունից ելնելով, քաղաքապետարանը զբաղվել է այս հարցով»,- հավելեցին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ երեկոյան տեսաուղերձով հայտնել էր, որ քաղաքապետարանը զբաղվում է այդ հարցով։ Նա ծնողներին հորդորել էր չանհանգստանալ։

Русский