Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Blog Image

Փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմից.  

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:

Send