Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Քրեական ոստիկանները Ստեփանավանի բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

Blog Image

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի 48-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։

Դեկտեմբերի 16-ին նշված հասցե մեկնած քրեական ոստիկանները 48-ամյա տղամարդու տան բակում գտնվող անվադողերի և ավտոմեքենայի տեսանելի հատվածներում նկատել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:
48-ամյա ստեփանավանցին ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 48-ամյա ստեփանավանցու տան բակում հայտնաբերվել է մոտ 360 գրամ կանեփանման չորացված մանրացված զանգված։

48-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Send