Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջը նենգ և վտանգաշատ օրակարգ է․ Սեյրան Օհանյան

Blog Image

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է․

«Սիրելի՛ արժանապատիվ քրիստոնյաներ, զավակներ մեր Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջը նենգ և վտանգաշատ օրակարգ է։

Հակականոնական ընթացքի մեջ գտնվող որոշ եպիսկոպոսների կոչով այսօրվա հավաքին միանալը՝ նշանակում է արշավել Սուրբ Էջմիածնի վրա։

Այս արկածախնդրությունն ու հակաեկեղեցական գործողությունները լի են ցավալի հետևանքներով և հանգեցնելու են անդառնալի կորստի։

Աղոթեցե՛ք, մի՛ տրվեք գայթակղության և մոլորության։

Աստված պահապան մեր Սուրբ եկեղեցուն, Հայոց Հայրապետին և մեր ազգին։

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Send