Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների քայլերը․ Կալաձե

Blog Image

Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի՝ Ուկրաինայի օրինակով, եթե չլինեին վրացական իշխանությունների քայլերը, որոնք թույլ չտվեցին դա տեղի ունենալ. հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Եթե չլիներ մեր սկզբունքային դիրքորոշումն ու այն քաղաքականությունը, որն այժմ վարում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»-ը, մենք, ցավոք, հավանաբար նույն ճակատագրին կարժանանայինք»,- ասել է Կալաձեն։

Նրա խոսքով՝ չնայած արևմտյան ներկայացուցիչների կողմից հնչող վիրավորանքներին ու սպառնալիքներին Վրաստանի ղեկավարությանը հաջողվել է պաշտպանել երկրի, դրա ժողովրդի և տնտեսության շահերը, ինչպես նաև երկրի հետագա զարգացումը։

Send