Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ընտանեկան բռնnւթյո՞ւն է, թե՞՝ կոռուպցիա, երբ ստիպված ես ընտրել ուժին, որի թեկնածուն քո ընտանիքի անդամն է

Blog Image

Մեկ ամիս հետո հանրապետությունում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն, 2 դաշինք։ Քաղաքական յուրաքանչյուր ուժ արդեն իսկ ունի որոշակի ձևավորված, հստակ կողմնորոշված ընտրազանգված։

ՀՀ քաղաքացիներն այս կամ այն ուժին իրենց ձայնը տալու հարցում տարբեր դրդապատճառներով են առաջնորդվելու՝ համոզմունքներով պայմանավորված, քաղաքական հայացքներով, քաղաքական կամ այլ տեսակի շահերով և այլն։ Բայց ընտրողների թվում կա մի խումբ, որն ուզած կամ չուզած իր ձայնը տալու է այն քաղաքական թիմին, որում նաև իր ընտանիքի անդամը կամ հարազատն է ընդգրկված։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ, օրինակ, իշխող թիմի պաշտոնյաների ընտանիքների անդամներն իրենց ձայնը կարող է տան «Հայաստան» դաշինքին, «Ուժեղ Հայաստան» դաշինքին, ՀԱԿ-ին կամ «Միասնության թևերին»։ Անգամ կասկածելի է, որ նրանք իրենց ձայնը կարող է տան իշխանությանն անվերապահ աջակցող կուսակցություններին։ Կամ հակառակը՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արման Թաթոյանի, Լևոն Զուրաբյանի կամ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամներն իրենց ձայնը տան ՔՊ-ին։ 

Նաև անհնարին է, որ ընդդիմադիր այս կամ այն ուժի ներկայացուցչի հարազատներն իրենց քվեն ծառայեցնեն մեկ այլ ընդդիմադիր ուժին։ Եվ այս «ընտրական ավանդույթը» ակամա հարցեր է ծնում՝ նման մոտեցումը, երբ քաղաքացու համար այսպիսի դեպքերում որևէ այլ ուժին սատարելու հարցն անգամ քննարկելի չէ, արդյո՞ք կառուպցիայի կամ ընտանեկան բռնության դրսևորում չէ։ Հարցը առաջին հայացքից հումորային է թվում, գուցե զավեշտալի ու ոչ տեղին, բայց լրջորեն մտածելու դեպքում այն նաև տրամաբանական է դառնում, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, անկախ բոլոր հանգամանքներից, քաղաքական ուժերի ընտրության հարցում իր սկզբունքներին, հայացքներին համարժեք անկախ ընտրություն կատարել՝ ոչ թե զուտ արյունակցական կապով կամ ընտանիքի անդամին չդավաճանելու, չնեղացնելու, աջակցելու հանգամանքով պայմանավորված։ 

MediaHub-ը նման կես կատակ, կես լուրջ հարցադրմամբ դիմեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո նման դրսևորումներն ինչպես կարելի է բնորոշել՝ ընտանեկան բռնությո՞ւն, թե՞՝ կոռուպցիա։ Ի պատասխան ԿԸՀ նախագահն ասաց, որ շատ վատ է, եթե ընտանիքի անդամը պետք է պարտադրված ընտրություն կատարի արյունակցական կապով պայմանավորված։  «Եթե տվյալ կուսակցության թեկնածուի, ներկայացուցչի ընտանիքի անդամներն իսկապես այլ քաղաքական ուժի են նախընտրում, բայց պիտի ընտրեն այն ուժին, որում իրենց հարազատն է ընդգրկված, ընտանիքի անդամը․․․ դե կներեք, էլի, այդ դեպքում որևէ մեկը ոչնչով չի կարող օգնել»։ 

Այդուհանդերձ պնդեցինք՝ նման պայմաններում կատարված ընտրությունը ընտանեկան բռնության դրսևորմա՞ն, թե՞՝ կոռուպցիայի դրսևորում է։ Վահագն Հովակիմյանը նախընտրեց չպատասխանել՝ ասելով՝ թողնենք անպատասխան այս հարցը։

Թագուհի Ասլանյան

Send