Երեկ գիշեր Ադրբեջանի սոցիալական ցանցերի տիրույթում տարածվեց տեսանյութ, ըստ որի՝ Գերանբոյի շրջանում այրվում է զինվորական օբյեկտ, և լսվում են պայթյունների ձայներ։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ պայթյունը տեղի է ունեցել Գերանբոյի շրջանի Նիզամի բնակավայրում տեղակայված զորամասի տարածքում։
Այս մասին, անդրադառնալով տեղի ունեցածին, հայտնել է քաղաքական և հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ նշելով. «Խոսքը ոչ թե բրիգադի կամ այլ զինվորական ստորաբաժանման տեղակայման վայրի մասին է, որտեղ գտնվում է անձնակազմ, այլ մասնագիտացված ռազմական օբյեկտի՝ զինամթերքի պահեստների մասին»։
Ըստ Ղուլյանի՝ օբյեկտը գոյություն ունի դեռևս խորհրդային տարիներից և ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գործող ռազմական օբյեկտ։

Русский