Համբերությունը Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումների նկատմամբ անսահմանափակ չէ, Սաուդյան Արաբիան պատրաստ է կիրառել տնտեսական, քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ասել է թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
Նախարարի խոսքով՝ Թեհրանի պնդումը, որ նման հարձակումները կապված են ամերիկյան ռազմական բազաների առկայության հետ, «համոզիչ չէ»։
«Իրանի հարձակումները հարևան երկրների վրա միտումնավոր են, և այն, ինչ մենք այժմ ականատես ենք լինում, հաստատում է դա։ Հուսով եմ, որ նրանք (Իրանը) շուտով կվերանայեն իրենց գործողություններն ու կդադարեցնեն հարևանների վրա հարձակվելը», - նշել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը։

Русский