Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն. կա՞ն ձերբակալվածներ

Blog Image

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում իրար։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

MediaHub-ին ՔԿ-ից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ 2 անձ ձերբակալվել է»,- հայտնեց ՔԿ-ի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Մարիաննա Արամյան

Send