Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բազմազավակ ընտանիքները բնակարան կստանա՞ն․ քանի՞ երեխա պետք է ունենա ընտանիքը

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է ՀՀ կառավարության նիստի օրակարգը։

Օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։

Նախագծի հիմնական նպատակն է բազմազավակ ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։

Ներկայում Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է բնակարանային ապահովման պետական աջակցության մեկ ծրագիր՝ 2020 թվականի մայիսի 14-ի ՀՀ կառավարության N 968-Լ որոշմամբ հաստատված՝ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2026 թվականների ծրագիրը»։

Սակայն այդ ծրագրի շրջանակում պետական աջակցությունը միանվագ է և կազմում է 500 հազարից մինչև 3 միլիոն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բազմազավակ ընտանիքներն առավել հաճախ են ենթարկվում ֆինանսական ճնշման։ Բնակարանի հասանելիությունն ու սեփական տուն ունենալը համարվում են ընտանիքի կայունության կարևոր հիմքեր․ դրանք բարելավում են կյանքի որակը, նվազեցնում սոցիալական լարվածությունը և ամրապնդում ընտանիքի կապը համայնքի հետ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Այն հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ, բնակարան ձեռք բերել կամ սեփական տուն կառուցել։

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվը, ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության, 643 է։ Դրանցից 390-ն ունի 6 երեխա, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ 1 ընտանիք՝ 12 երեխա։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում կարողանան բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ։

Եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրին, ապա նրան կտրամադրվի հավելյալ 4 միլիոն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝

1. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում համապատասխան հողամասի ձեռքբերում։
2. Գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։
3. Ծրագրով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններ։

Հաշվի առնելով ծրագրի շահառու ընտանիքների սեռատարիքային կազմն ու առանձնահատկությունները՝ առաջարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանել առնվազն 10 քմ բնակմակերես։

Կադաստրի կոմիտեի շուկայի մշտադիտարկման և գործարքների տվյալների համաձայն՝ 2025 թվականին մարզերում անշարժ գույքի 1 քմ-ի միջին շուկայական գները տատանվել են 150-450 հազար դրամի սահմաններում։

Ըստ այդմ՝ 1 քմ-ի համար միջինում 300 հազար դրամ արժեքի հաշվարկով՝ 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է կազմի 80 քմ (ներառյալ ծնողները)։ Հետևաբար, այդ ընտանիքին պետք է հատկացվի 24 միլիոն դրամ, ինչը 6 երեխաների դեպքում յուրաքանչյուրի հաշվով կազմում է 4 միլիոն դրամ։

Նախագծի ընդունման դեպքում առաջիկա 10 տարիների ընթացքում պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31.9 միլիարդ դրամ, եթե N 1 հավելվածում ներառված բոլոր ընտանիքները դիմեն ծրագրին, և նրանց 50 տոկոսը նախապատվությունը տա գյուղական բնակավայրերին։

Այդ գումարի բաշխումը նախատեսվում է հետևյալ կերպ՝

• 16,770,582,270 դրամ՝ 6 երեխա ունեցող 390 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (24 միլիոն դրամ, 13 տոկոս տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով՝ 10 տարի ժամկետով)։
• 7,174,082,487 դրամ՝ 7 երեխա ունեցող 143 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (28 միլիոն դրամ, 13 տոկոս տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով՝ 10 տարի ժամկետով)։
• 4,357,484,624 դրամ՝ 8 երեխա ունեցող 76 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (32 միլիոն դրամ, 13 տոկոս տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով՝ 10 տարի ժամկետով):

Մարիաննա Արամյան

Send