Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ճապոնիան ագրեսիվ է գործում և ընտրել է ռազմականացման ուղին․ Պեսկով

Blog Image

Ճապոնիան բավականին ագրեսիվ է պահում իրեն և ընտրել է ռազմականացման ուղին, «Վեստի»-ին տված մեկնաբանությունում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, ճապոնական կողմը բավականին ագրեսիվ է պահում իրեն և ընտրել է ռազմականացման ուղին», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ուստի ներկայումս ես համատեղ գործունեության հիմքեր չեմ տեսնում», - հավելել է Պեսկովը՝ անդրադառնալով նոյեմբերին կայանալիք APEC-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչիի հանդիպման հնարավորությանը։

 

Send