Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Եհուդայի վահան» | Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը․ այլ մանրամասներ

Blog Image

- Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մայրաքաղաք Թեհրանում չէ, տեղափոխվել է անվտանգ վայր, Reuters-ին հայտնել է մի պաշտոնյա։

- Պայթյունների ձայներ են լսվում Թեհրանի կենտրոնում։ Իսրայելի գործողությունը կոչվում է «Եհուդայի վահան»։

- Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանի ֆոնդային բորսայում առևտուրը դադարեցվել է տեղի ունեցած մի քանի պայթյուններից հետո։

- Միացյալ Նահանգները մասնակցել են Իրանի վրա հարձակմանը, գրել է «The New York Times»-ը՝ հղում անելվ ԱՄՆ պաշտոնյայի։

- Կատարում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է իր աշխատակիցներին ապաստան գտնել պաշտպանված տարածքներում։

- Իրանը փակել է իր ամբողջ օդային տարածքը։ Իրանի վրա Իսրայելա-ամերիկյան օդային հարվածների թիրախներն են մինչ այժմ՝ Ղոմ, Խորամաբադ, Սպահան և Թեհրան։

- Հրեական «Մոսսադ» հետախուզական ծառայության պաշտոնական պարսկերեն Telegram ալիքը կոչ է արել իրանցիներին օգնել «վերադարձնել Իրանը իր փառքի օրերին»։ Գործակալությունը հայտարարել է, որ իրանցիները «միայնակ չեն» և կոչ է արել նրանց կիսվել իրենց «վարչակարգի դեմ պայքարի» լուսանկարներով և տեսանյութերով։

- ԱՄՆ պաշտոնյան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում. «Օդային հարվածները նպատակ ունեն ոչնչացնել Իրանի անվտանգության համակարգը։ Մենք ակնկալում ենք, որ Իրանի դեմ օդային հարվածները լայնածավալ կլինեն»։

- Իրանի վրա հարձակումը նախապատրաստվում էր մի քանի ամիս, և մեկնարկի ամսաթիվը նշանակվել էր մի քանի շաբաթ առաջ, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Կադրեն այստեղ

Send