- Իրաքի երկնքում նկատվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռներ։
- Իսրայելի անվտանգության մի պաշտոնյա ասել է, որ «թիրախը եղել է ամբողջ իրանական ռեժիմը, այդ թվում՝ Խամենեին», հավելելով, որ Իրանը «շատ զարմացած է եղել ցերեկային հարվածից» - N12
- ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ գործողությանը ամերիկյան ուժերի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ «Այս պահին մենք ոչինչ չունենք հաղորդելու», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են հրամանատարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան այն հարցման, թե արդյոք ամերիկյան ուժերը մասնակցում են Իրանի դեմ հարվածներին և աջակցություն են ցուցաբերում Իսրայելին։
- Իրանի վրա ներկայիս հարձակումը կլինի ավելի մեծ, քան 2025 թվականի հունիսի ամերիկյան հարվածները, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
- Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թեհրանից բացի, պայթյուններ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում։
- Ամերիկյան տասնյակ հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքի տարբեր բազաներում տեղակայված հարձակողական ինքնաթիռներով, ինչպես նաև մեկ կամ մի քանի ավիակիրներից։

Русский