Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բնակելի շենքերից մեկում պայթյունը, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով է եղել: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և փրկարարական ծառայություններ: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Տեղական ինքնակառավարման մարմնի խոսնակը հերքել է հնարավոր հարձակման մասին տեղեկություններն ու կոչ է արել մարդկանց հետևել պաշտոնական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ պայթյուններ են եղել Իրանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում։
Կադրերն այստեղ

Русский