Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Նույնիսկ Ռուսաստանը չունի մեր 12-օրյա փորձը․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար

Blog Image

Թեհրանը բարձր մարտական ​​և պաշտպանական պատրաստվածության վիճակում է, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։

«Այսօր մենք բարձր մարտական ​​և պաշտպանական պատրաստվածության վիճակում և հետևում ենք թշնամու շարժումներին տարածաշրջանում: Քանի որ մենք տեղյակ ենք նրանց չար մտադրությունների մասին, մեր մատը ձգանի վրա է», - հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարը։

«Նույնիսկ Ռուսաստանը, որը ավելի քան երեք տարի հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի հետ, չունի մեր 12-օրյա փորձը», - ընդգծել է նա:

Send