Հայաստանի իշխանությունների մարտավարությունը թվում է բացարձակ անպարկեշտ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Եվրոպական Միությանն անդամակցելու քայլերի մասին։
«ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը բացահայտում է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև իրավական և կարգավորիչ անհամատեղելիության վերաբերյալ հակասության հիմքերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Զախարովանյի խոսքով՝ Երևանը դեռ անհրաժեշտ չի համարել իր եվրաինտեգրման ձգտումները համակարգել Եվրասիական տնտեսական միության հետ՝ «փորձելով օգուտներ քաղել Եվրասիական միությունից և շարժվել դեպի ԵՄ»։
«Եվրամիությունը չի թաքցնում, որ իր համար Եվրասիական տնտեսական միությունը պարտության թիրախ է, նույնիսկ ոչ թե մրցակցության, այլ պարզապես ոչնչացման»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Русский