Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս թանկարժեք նվեր է ստացել իրանցի պաշտոնյաներից մեկից։
MediaHub-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ազիզ Նամիրզադեից փետրվարի 26-ին ստացել է պղնձից, ձեռքով մշակված մանրապատկերով «ծաղկամանի և քաղցրավենիքի ամանի հավաքածու», որն ունի հատուկ կաշվի փոխարինիչ, կտորից պատրաստված տուփ, և զարդարված է պարսկական նախշերով։
Պապիկյանի նվերի արժեքը կազմել է 122 հազար դրամ։
Նշենք, որ պաշտոնատար անձանց կողմից ստացված նվերները ենթակա են հայտարարագրման՝ սահմանված կարգով։
Էմմա Մարտիրոսյան

Русский