Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու իր առաջարկները

Blog Image

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու իր առաջարկները, գնդակը նրանց դաշտում է, ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան վարչության պետ Ալեքսանդր Գուսարովը։

«Մեր երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելը կարող է խթան հանդիսանալ մարդասիրական, առևտրային և ներդրումային կապերի վերականգնման համար, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների օգտին։ Այս հարցերի վերաբերյալ մեր առաջարկները ներկայացվել են ամերիկյան իշխանություններին. գնդակը նրանց դաշտում է», - ասել է նա «Կոմերսանտ» թերթի թղթակից Նատալյա Պորտյակովայի հետ հարցազրույցում։

Send