Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Blog Image

Մենք Տիգրանաշենում ենք։ Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը։ Նրանք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և ապրել ու աշխատել այստեղ։

Տիգրանաշենը Արարատյան դաշտի գյուղերից մեկն է և Երևանից ընդամենը 40 րոպեի է հեռու։ Սակայն բնակիչները նշում են, որ գյուղը տարիներ շարունակ անտեսված է, որևէ լուրջ զարգացման ծրագիր չի իրականացվել, և մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպիսի ապագա է իրենց սպասվում։

 

Տիգրանաշենը ՔՊ-ն հանձնում է, իսկ «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է գյուղի զարգացման այլընտրանքային ծրագիր, որի հիմքում պետք է լինեն զբոսաշրջությունն ու գինեգործությունը։

Տիգրանաշենը պետք է զարգանա, այլ ոչ թե վերածվի հերթական չզարգացող գյուղի։ Տիգրանաշենը պետք է մնա հայկական։ Այստեղով անցնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական ճանապարհներից մեկը՝ Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող ճանապարհը։ Դրա կարևոր հատվածը՝ մոտ 8 կմ, անցնում է Տիգրանաշենով»,-նշել է Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տիգրանաշեն, շփվել տեղի բնակիչների հետ և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը Տիգրանաշենի զարգացման հետ կապված:

 

Send