ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում է դրա արագ ստորագրմանը և վավերացմանը, հայտարարել են Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոնտակտային անձնակազմի (CPE) դեսպանությունների դեսպաններ Էլչին Կասիմովը (Սլովակիա) և Տոբիաս Լորենցսոնը (Շվեդիա):
Նրանց խոսքով՝ բանակցությունների ավարտը կարևոր քայլ է կարգավորման գործընթացում և նպաստում է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Դիվանագետները հույս են հայտնել, որ շուտով կնշանակվի տարածաշրջանի համար նոր հատուկ ներկայացուցիչ, ինչը կբացի լրացուցիչ հնարավորություններ ՆԱՏՕ-ի գործընկերությունը Ադրբեջանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի հետ խորացնելու համար:
Դեսպանները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ունի մեկ կապի գրասենյակ, որը տեղակայված է Թբիլիսիում և ներառում է Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Սակայն ներկայումս Բաքվում նմանատիպ գրասենյակ բացելու ծրագրեր չկան:

Русский