MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան»-ի` Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։
Մեզ հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, ինչպես նաև հավելեցին՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոնն օրեր առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նախկին հետախույզը և նրա հետ ձերբակալված ևս երեք հոգի։
Էմմա Մարտիրոսյան

Русский