Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչ է քննարկվել Պուտինի գլխավորությամբ ՌԴ-ԱՄՆ հանդիպմանը

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի հանդիպումն տևել է ավելի քան 3.5 ժամ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի մի շարք մանրամասներ է ներկայացրել․

- Պուտինի բանակցությունները ամերիկյան պատվիրակության հետ տևել են մոտ չորս ժամ;

- Ամերիկացիները Պուտինի հետ կիսվել են Դավոսում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին տեղեկատվությամբ;

- Համաձայնեցվել է, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին;

- Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովը կգլխավորի Աբու Դաբիում ռուսական բանակցային թիմը;

- Վիտկոֆֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրահանգներ է տվել Աբու Դաբի մեկնող ռուսական պատվիրակությանը;

- ՌԴ նախագահ հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը և Վիտկոֆֆը կհանդիպեն Աբու Դաբիում՝ որպես տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խմբի ղեկավարներ;

- Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա;

- Ռուսաստանը կշարունակի լուծել խնդիրը մարտադաշտում մինչև կարգավորման հասնելը;

- Հանդիպման ժամանակ քննարկվել են Խաղաղության խորհուրդը, Գրենլանդիան և մի շարք այլ հարցեր;

- Հանդիպումը բոլոր առումներով օգտակար էր և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար;

- Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են սերտ շփումներ պահպանել Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ։

 

Send