Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակումը․ «The Telegraph»

Blog Image

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը, հաղորդել է «The Telegraph»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ այս տարբերակը, ի թիվս այլոց, քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, որոնք երկուսն էլ ցանկանում են մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը։

Նրանք քննարկել են Իրանի վրա ճնշման մեծացումը «կինետիկ և ոչ կինետիկ միջոցներով» հուլիսի 28-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

«Ի՞նչ կլինի, եթե մենք պարզապես փակենք տարածք մուտքը։ Ենթադրենք՝ Իրանը չի կարող ոչինչ բերել կամ դուրս բերել։ Ամեն ինչ կարող է պատահել», - թերթին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Send